Գիտելիքների շտեմարան
Հարգելի հաճախորդ, այս բաժնում Դուք կգտնեք մեր ծառայությունների և հոսթինգի մասին ձեզ հետաքրքրող ծավալուն տեղեկատվություն: Շուտով այն կհամալրվի նոր տեղեկություններով, և կհավակնի հայալեզու առաջին հոսթինգի տեղեկատվական բազա կոչմանը:
Ընդհանուր իմացություններ հոսթինգի և հարակից ծառայությունների մասին.
Վեբ հոսթինգը դա ընկերության միջոցով տարածքի վարձակալման և թողունակության ակտն է, որի միջոցով Դուք կարող եք առցանց հրապարակել Ձեր կայքը:
Կարող եք ընտրել անվճար հոսթինգ, որը սովորաբար ապահովվում է բաներներով և pop ups-երով, կամ էլ կարող եք նախընտրել վճարովի վեբ հոսթինգ, որը Ձեզ տալիս է հնարավորություն լիովին վերահսկելու Ձեր կայքի պարունակությունը:
Սա նաև հայտնի է ընդհանուր հոսթինգ անվանմամբ, վեբ հոսթինգի այս տեսակը պետք է որ բավականեցնի բոլորին: Վիրտուալ հոսթինգի դեպքում Ձեր կայքը մեկ սերվերի վրա է, այդ սերվերը կարող է կրել այլ կայքեր ևս և Ձեր կայքը կոնկրետ այս սերվերի վրա միակը չէ: Շատ քիչ կայքեր իրականում կարիք ունեն առանձնացված սերվերի հզորության, այդ իսկ պատճառով այս տարբերակը նախատեսված է հուսալի և էժան լուծման համար:
Դոմենը դա մի անուն է, այն հանդիոպւմ է TLD-ի հետ և հաստատում է Ձեր կայքը: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել մեր դոմենների էջը:
Դոմենի գրանցումը բավականին հեշտ գործընթաց է: Առաջին հերթին պետք է պարզել` արդյոք Ձեր նախընտրած դոմենը առկա է, թե ոչ: Այդ հարցում Ձեզ կօգնեն Register.com կամ Whois Source կայքերը: Այնուհետև, Դուք պարզապես պետք է այցելեք ցանկացած գրանցման կայք(DirectNIC, Register.com), որպեսզի ձեռք բերեք Ձեր դոմենը:
Մեր Հոսթինգն Առաջարկում է Անսահման Թողունակություն/Տարածք/Տեղափոխում
Ինպես մենք արդեն նշեցինք մեր պայմանների էջում, վեբ հոսթինգը չի կարող առաջարկել “անսահման” թողունակություն կամ ծավալ դիսկի վրա: Նմանատիպ հոսթինգը միշտ կախված է նրանից, թե որքան թողունակություն Դուք կարող եք փոխանցել տվյալ պահին, որքան CPU կարող եք օգտագործել(այն կամայականորեն որոշված է), և այլն:
Ի՞նչ է Իրականում Ծավալը և Թողունակութունը/տվյալների փոխանցումը
Սկավառակի ծավալը դա Ձեր կայքի զբաղեցրած տարածքն է: Կայքի ամեն տառ պետք է պահպանվի Ձեր կայքի հոսթինգային սերվերում որևէ մի տեղ: Ամեն տառը մեկ բայթ է, և մեկ մեգաբայթը մեկ միլիոն բայթ է: HTML էջերը սովորաբար շատ փոքր են, բայց մեծ պատկերները, սկրիպտերը և անգամ բազային տվյալներն են, որ կարող են դիսկի վրա մեծ տարածք զբաղեցնել:
Թողունակությունը դա տվյալների քանակն է, որը սերվերը թույլատրում է ուղարկել ամսվա ընթացքում: Փոխանցումը սովորաբար չափվում է գիգաբայթերով, այսինքն` բիլիոնավոր բայթերով: Այն պահին, երբ Դուք անցնում եք Ձեր ամսական սահմանը, հոսթը կարող է կամ փակել կայքը, կամ էլ տուգանել: Փոխանցման հավելյալ գիգաբայթերի համար գումարը սովորաբար կազմում է $2.00-$5.00:
PHP(Hypertext Processor) հիպերտեքստային պրեպրոցեսոր
ASP(Active Server Pages)` Ակտիվ սերվերային էջեր
Perl- (Practical Extraction and Report Language)` բարձ մակարդակի ծրագրային լեզու
Ծրագրավորման յուրաքանչյուր լեզու ունի իր գործածումն ու օգուտը: Ճիշտ կլինի, եթե Դուք ինքներդ ուսումնասիրեք և գնտեք այն, ինչ Ձեզ անհրաժեշտ է:
MySQL և MQ SQL-ը դատաբազային համակարգեր են: Կախված նրանից, թե Ձեր հոսթինգն իրականացնողն ինչ է մատակարարում, Դուք կարող եք օգտագործել բազային տվյալներ, որպեսզի կարգավորեք Ձեր տվյալները:
Կարիք Ունե՞մ Փոխելու Իմ Դոմենը, Երբ Նոր Հոսթ եմ Ստանում
Ոչ: Եթե դոմենը Ձեր անվամբ է գրանցված(այդպես էլ պետք է լինի), Դուք կարող եք պարզապես Ձեր nameservers(որտեղից, որ Դուք կարգավորում եք Ձեր դոմենը) տեղափոխել նոր հոսթ:
Կարո՞ղ են Իմ Կայքում Բաներներ և Նմանատիպ Այլ Բաներ Գովազդել
Այո: Դուք վճարում եք այն վեբ տարածքի համար, որը միայն Ձերն է. Ոչ ոք բացի Ձեզանից չի կարող գովազդ տեղադրել Ձեր կայքում:
Ի՞նչպես Կարող եմ Վճարել Վեբ Հոսթինգի Համար
Դա կախված է հոսթինգից: Շատ վեբ հոսթեր ընդունում են կրեդիտ քարտեր, մյուսներն էլ PayPal և/or a Money Order/Check
Դիտարկեք սուբդոմենը որպես Ձեր դոմենի ընդլայնում: Օրինակ` Ձեր կայքը www.example.com-ն է, սուբդոմենը կլինի test.example.com, իսկ մյուսը կլինի webhosting.example.com: Սուբդոմենները սովորաբար համարվում են առանձին կայքեր, դրանք առանձնացվում են հիմնական դոմենային կայքից:
Ի՞նչպես կարող եմ առցանց ներբեռնել իմ Կայքը
Ներբեռնումը կարելի է իրականացնել մի քանի տարբերակներով, բայց ամենահայտնին FTP-ն է: Երբ ստեղծվել է Ձեր հոսթինգ հաշիվը, Դուք պետք է որ FTP հաշիվ ստացած լինեիք: Օգտագործելով Cute FTP կամ WS_FTP ծրագրային համակարգերը, Դուք կարող եք մուտք գործել Ձեր հոսթ: Այնուհետև, օգտագործելով ծրագիրը որպես սովորական windows ծրագիր, կարող եք ֆայլերը ձգել և գցել Ձեր վեբ հոսթ: Այս ֆայլերը ակնթարթորեն իրական են դառնում:
Գոյություն ունեն նաև ներբեռնելու այլ տարբերակներ, օրինակ` կարող եք օգտագործել SSH կամ էլ կարող եք վերբեռնել ֆայլեր Ձեր բրաուզերի միջոցով:
Uptime-ը դա բառացիորեն այն ժամաքանակն է, երբ ամբողջ ամսվա ընթացքում կայքն առցանց է: Ամենալավ uptime-ը 100% է, բայց քանի որ իրերը կարող են կոտրվել, շատ հոսթեր առաջարկում են 99.9% uptime երաշխիքներ: սա նշանակում է, որ եթե Ձեր կայքը մեկ ամսվա ընթացքում ավելի քան 43 րոպե հասանելի չէ, կախված իրենց ծառայությունների մատուցման պայմաններից նրանք Ձեզ կփոխհատուցեն:
Ի՞նչ Տարբերություն Կա UNIX և Windows Հոսթինգների Միջև
Թե ինչ օպերացիոն համակարգի հետ գործ պետք է ունենալ կախված է Ձեր կարիքներից:
Եթե պետք է Microsoft-ի ծրագրերի սատարում, ինչպիսիք են ASP, MS Access կամ VBScript, ապա Windows հոսթինգը ճիշտ տարբերակն է: Ավելին, եթե Ձեզ հարմար է IIS-ը և ժամանակ չունեք հասկանալու, թե ինչպես է աշխատում UNIX-ը, Windows հոսթինգը կրկին կլինի ամենաճիշտ ընտրությունը:
Կան որոշ բաներ, որոնք պետք է հիշել:
Առաջինը, հենց այն պատճառով, որ դուք օտագործում եք Windows տանը, դեռ չի նշանակում, որ պետք է օգտագործեք Windows հոսթինգ: Դրանք ամբողջովին տարբեր բաներ են և Windows համակարգը չի ազդի Ձեր` UNIX սերվերի հետ հաղորդակցվելու հնարավորությա վրա:
Երկրորդը, Linux-ը ավելի հաճախ է օգտագործվում վեբ հոսթինգների ժամանակ, քանի որ այն գերկայուն է և անվճար: Քանի որ այն անվճար է, Linux հոսթինգը սովորաբար ավելի էժան է քան Windows հոսթինգը: Միայն նրա համար, որ Linux-ն անվճար է, դեռ չի նշանակում, որ այն լավը չէ. այն նույնպես հիանալի արտադրանք է:
Ես Ունեմ Արագ Ինտերնետ Կապ(DSL/cable), Կարո՞ղ եմ Ինքս Իմ Կայքը Հոսթ Անել
Գուցե կարողանաք, բայց դա միանշանակ խորհուրդ չի տրվում անել:
Առաջին հերթին, շատ ISP-ներ ունեն կետեր, որոնք թույլ չեն տալիս օգտագործել Ձեր ինտերնետը վեբ հոսթինգի համար, դա անելով կփակեն Ձեր հաշիվը:
Երկրորդը, մտածեք այն գլխացավանքների մասին, որոնք կարող են առաջանալ. պետք է ստուգել արդյոք Ձեր համակարգը ապահով է, որպեսզի ոչ ոք չկարողանա ներխուժել այնտեղ, այն կզբաղեցնի համակարգչի 24/7-ը և նմանատիպ այլ խնդիրներ:
Երրորդը, մտածեք արտադրողականության մասին: Շատ լավ վեբ հոսթեր գործածում են հզոր սերվերներ և բարձր արտադրողականության սկավառակներ: Ավելին, նրանք ունեն բազմաթիվ ինտերնետ կապեր, որոնք ավելի բարձր արագություն են ապահովում, քան տեղական DSL-ը կամ կաբելային ծառայությունները:
Եվ վերջում, կան նաև աջակցության հարցեր: Խնդիրներ առաջանալու դեպքում Դուք ինքներդ պետք է կարգավորեք դրանք, չի լինի մասնագետ, ով կշտկի այդ ամենը:
Ինչու՞ է Ինձ Պետք Առանձնացված IP
Շատերին առանձնացված IP-ն հարկավոր չէ: Բայց նրանք, ովքեր ուզում են մատակարարել անանուն FTP կամ կայք SSL-ով, առանձնացված IP-ն կարող է հեշտացնել գործը:
Ես Չափից Ավել Թողունակություն եմ Օգտագործում: Կարո՞ղ եմ Ինչ-Որ Կերպ Պակասեցնել Այն
Շատ դեպքերում կարող եք:
Առաջին հերթին պետք է փորձեք Ձեր կայքի գրաֆիկները օպտիմալացնել: Շատ GIF-եր լավ են դիտվում նաև քիչ գույներով և շատ JPEG-ներ լավ են դիտվում նաև բարձր սեղմման դեպքում: NetMechanic-ն առաջարկում է պատկերների առցանց օպտիմալացման ծրագիր:
Դուք պետք է նաև վերլուծեք Ձեր կայքի HTML-ն: Համոզվեք նրանում, որ կապված ճանապարհներ եք օգտագործում, որպեսզի պատկերները մեկ անգամից ավել չներբեռնվեն: Հեռացրեք հավելյալ տարածությունները և երբ հղում եք անում մյուս էջերին, օգտագործեք կապված ճանապարհներ և ոչ բացարձակ հղումներ:
Չնայած որ շատ հոսթեր արդեն ունեն դա` Դուք նաև կարող եք ստուգել, թե արդյոք Ձեր հոսթը տեղադրել է mod_gzip: Դա կարող է շատ թողունակություն խնայել:
Լավ կլինի, եթե Ձեր էջն այսպես օպտիմալացնեք, սա կօգնի և’ Ձեզ փորձ ձեռք բերելու հարցում, և’ նրանց` Ձեր կայքը բեռնելու հարցում:
SEO-ն դա Search Engine Optimization-ի կարճ տարբերակն է, այսինքն` փնտրման միջոցներից թրաֆիկ ձեռք բերելու համար կայքի օպտիմալացման պրակտիկան:
Ի՞նչ պետք է դոմենի գրանցման ժամանակ մուտքագրել CORPOHOST-ի սերվերներին միանալու համար:
CORPOHOST-ի սերվերներին միանալու համար անհրաժեշտ է դոմենային անվանման գրանցման ժամանակ ներմուել հետևյալ անվանական սերվերները(nemeservers).
sky.corpohost.org
earth.corpohost.org