Համագործակցություն
Corpohost-ը հիմնադրվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ փոխշահավետ համագործակցության գաղափարի վրա: Այս պահի դրությամբ մեզ մոտ գործում են համագործակցության մի շարք ծրագրեր.
Վեբ կայքերի պատրաստման ընկերություններ .
Վեբ կայքերի պատրաստման ընկերություններին առաջարկում ենք համագործակցության հետևյալ սխեմաները.
1) Անհատական հոսթինգ Ձեր հաճախորդների յուրաքանչյուր կայքի համար
Այս ծրագրի շրջանակներում մենք “մեծածախ” գներով կառաջարկենք Ձեր ընկերության կողմից պատրաստված բոլոր կայքերը տեղադրել մեր սերվերներում: Ոչ մի ամսական վճարումներ. Դուք եւ Ձեր հաճախորդները վճարում եք միայն այն կայքերի համար, որոնք արդեն պատվիրված եւ տեղադրված են: Մենք երաշխավորում ենք լրիվ անանունությունը, իսկ գները, որոնցով ծառայությունները կառաջարկվեն Ձեր հաճախորդներին, կորոշեք Ինքներդ:
2) Բիզնես հոսթինգ ծառայություններ
Այս ծրագրի միջոցով կարող եք ձեռք բերել ռեսելլերային հոսթինգ, VPS սերվեր կամ առանձնացված սերվեր Ձեր հաճախորդների համար: Կարող եք նաև վերը նշված ծառայությունները որպես լրացուցիչ ծառայություններ առաջարկել Ձեր հաճախորդներին, ինչպես նաև երրորդ անձանց: Այս դեպքում սակագները կորոշվեն անհատապես, իսկ Ձեր հաճախորդների համար կարող եք Ինքներդ սահմանել գինը: Համագործակցության սույն նախագիծը մի քանի տարվա ընթացքում օգնել է մեզ և մեր հաճախորդներին ստանալ ավելի մեծ շահույթ: Եթե Ձեզ հետաքրքրեց այս ծրագիրը, գրեք մեզ partners@corpohost.net էլ. հասցեով, կամ զանգահարեք +374 55 111 551 հեռախոսահամարով:
Համագործակցություն անհատների եւ ընկերությունների հետ
Եթե Դուք արդեն իսկ մեր հաճախորդն եք, ապա այս ծրագիրը Ձեզ համար է: Բերեք Ձեր ընկերներին Ձեզ հետ և ստացեք 3 ամսվա հոսթինգն անվճար: Գրեք մեզ նաև էլեկտրոնային partners@corpohost.net էլ. հասցեով, կամ էլ զանգահարեք +37455 111 551, ու պատմեք, թե ինչպես եք Դուք տեսնում մեր համագործակցությունը, եւ մենք կքննարկենք բոլոր տարբերակները.
Հարգելի հաճախորդներ եւ գործընկերներ,
Մենք միշտ ուրախ ենք Ձեզ տեսնել ստանալ ձեր զանգերը և տեսնել ձեզ մեր գրասենյակում: