Խորհրդատվական ծառայություններ
Խորհրդատվական առայությունները կազմակերպության բիզնես պրոցեսների համապատասխանեցումն են լավագույն փորձին, ինչպես նաև կազմակերպության առջև ծառացած, արտաքին գործաններով պայմանավորված խնդիրների լուծման համար համապատասխան կազմակերպական մեհանիզմների ստեղծումը` արտաքին կամ ներքին խորհրդատուների միջոցով:
Արդի պայմաններում ավելի ու ավելի կարևորվում է արտաքին խորհրդատվության դերը, քանի որ ոչ բոլոր կազմակերպությունները կարող են իրենց թույլ տալ ոլորտի լավագույն մասնագետներին պահելու իրենց հաստիքացուցակում և ամենամսյա հաշվեգրումների իրականացնելու հետազոտությունների և զարգմացմանն ուղղված ծախսերին:
IT խորհրդատվությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում բիզնես-խորհրդատվական ծառայությունների բույլում. խորհրդատուն պետք է հասկանա կազմակերպության բիզնես պրոցեսները և համապատասհանեցնի IT պրոցեսները դրանց: Երբեմն կարիք է առաջանում վերանայելու բիզնես պրոցեսները, քանի որ ոչ միշտ են նրանք համապատասխանում կազմակերպության նպատակների օպտիմալ իրագործմանը:
Մենք ունենք հարուստ փորձ բիզնես և IT խորհրդատվության բնագավառում և մեր հաճախորդներին հպարտորեն առաջարկում ենք միասին լուծելու կազմակերպության առջև ծառացած մարտահրավերները: Մեր ծառայությունները մասնավորապես ընդգրկում են հետևյալը.
Բիզնես և մարկետինգային խորհրդատվություն
- Կազմակերպության IT(WEB) ռազմավարության կազմում
- IT(WEB) պրոցեսների նախագծում և փաստաթղթավորում
- IT(WEB) պրոցեսների համապատասխանեցում կազմակերպության ռազմավարական նպատակներին և բիզնես-պրոցեսներին
- Կայքերի և WEB-հավելվաների անվտանգության գնահատում
- Կայքերի և WEB-հավելվաների տեխնիկական նկարագրի կազմում
- Շուկայի հետազոտություններ(ընդհանուր, մատակարարների և պոտենցիալ հաճահորդների գծով)
- WEB-հաշվետվական համակարգերի նախագծում
Պատվիրելու կամ ավելին իմանալու համար, խնդրում ենք զանգահարել 055111551 հեռախոսահամարով: